Artsakhpress

Միջազգային

Թուրքական բանակն ավարտել է Սիրիայում ցամաքային գործողությունների նախապատրաստումը. ԶԼՄ-ներ

Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են հարակից տարածքում ցամաքային գործողության նախապատրաստական ​​աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։

Թուրքական բանակն ավարտել է Սիրիայում ցամաքային գործողությունների նախապատրաստումը. ԶԼՄ-ներ

Թուրքական բանակն ավարտել է Սիրիայում ցամաքային գործողությունների նախապատրաստումը. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների և դրա սիրիական ճյուղը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը նախատեսվում է քննարկել Թուրքիայի կառավարության նիստում։ Աղբյուրները չեն բացառում, որ Էրդողանը գործողությունը սկսելու մասին որոշում կկայացնի:
Իրաքյան լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ թուրքական զինուժը վերսկսել է օդային հարվածներն Իրաքյան Քրդստանի ուղղությամբ: Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի մարտիկները հետ են մղել թուրքամետ կազմավորումների գրոհները, որոնք փորձել են ներթափանցել Հասեքե նահանգ:
ԶԼՄ-ների տվյալով՝ թուրքական կողմը գրոհել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտպանական դիրքերն Այն Իսա քաղաքում, որտեղով անցնում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները կապող ռազմավարական մայրուղին։ Թուրքական ուժերը կրակ են բացել նաև Հալեպի ուղղությամբ՝ արձակելով շուրջ 800 արկ: Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս-արևելք՝ Այն ալ Արաբ քաղաք։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախին նվիրաբերված ավելի քան 250 տոննա հումանիտար բեռ շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Search