Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթեւ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթեւ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ Ներկայացնում ենք «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․ «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները: Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը: Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում: 1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար: Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության: Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով: Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին: 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։ Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։ Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ «Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին: Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին: Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ: Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։ ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է:
Ադրբեջանը վարում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որն ուղղված է Արցախում ապրող հայերի բնաջնջմանը։
ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն:
Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 395.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով:
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա, հարցը մշակվում է։
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 25-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են.
Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում:
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ:
Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում ուսումնական գործընթացը շարունակում է կասեցված մնալ:
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, 2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում վարելով «ՈՒԱԶ Հանտեր» մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։
Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է: Զինծառայողների դիերը փոխանցվել են ծնողներին։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ տարածաշրջանային այցին, որը ներառում է նաև Հայաստանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:
ամիս
շաբաթ
օր