Ամփոփվել են Ստեփանակերտում կազմակերպված հայր և որդի Մուրադյանների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ հուշամրցաշարի արդյունքները։
Հայտնի են Ստեփանակերտում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Արմեն Մուրադյանն տեղեկացրել է, որ հուշամրցաշարին մասնակցում էին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, Ճարտարը, Մարտակերտը, Հադրութը, Վանաձորը, Գորիսը ներկայացնող թիմերը:
«Ստեփանակերտի թիմը գրավել է 1-ին հորիզոնականը, 2-րդ տեղը՝ Մարտակերտի թիմը։Քանի որ ըմբշամարտն օլիմպիական մարզաձև է և 3-րդ հորիզոնականը երկու տեղ է ունենում, ուստի այն կիսել են Մարտունու և Վանաձորի թիմերը»,-նշել է Ա. Մուրադյանը՝ բարձր գնահատելով մարզիկների, ուժեղագույն թիմերի մասնակցությունն ու գրանցած արդյունքները մրցաշարում։