Artsakhpress

Հասարակական

Ինչ արդյունքներ ու խնդիրներ են արձանագրվել Արցախում ՏՏ ո­լոր­տի զարգացման ծրագրերի իրագործման ընթացքում. մանրամասնում է փոխնախարարը

Ար­ցա­խում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տի զար­գաց­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վում է «ՏՏ ո­լոր­տի պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան» ծրագի­րը, ո­րը միտ­ված է զբաղ­վա­ծու­թյան տե­սա­կա­րար կշ­ռի ա­պա­հով­մա­նը, ար­տադ­րան­քի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ծա­վա­լի տա­րած­քային հա­մա­չափ ա­ճին, ար­ցա­խյան հատ­վա­ծի ա­ռա­վե­լություն­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին ի­րա­զեկ­վա­ծու­թյան և ներ­կա­յաց­վա­ծու­թյան աստիճա­նի բարձրա­ցմանը։

Ինչ արդյունքներ ու խնդիրներ են արձանագրվել Արցախում ՏՏ ո­լոր­տի զարգացման ծրագրերի իրագործման ընթացքում. մանրամասնում է փոխնախարարը

Ինչ արդյունքներ ու խնդիրներ են արձանագրվել Արցախում ՏՏ ո­լոր­տի զարգացման ծրագրերի իրագործման ընթացքում. մանրամասնում է փոխնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնեց  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ  Սմբատ Պետրոսյանը:
«Սրանցից յուրաքանչյուրն առանձին նպատակ է, որին  հասնելու լուծումները ձևակերպված են  որպես միջոցառում: Հարկ է նշել, որ, չնայած դրանց ուղղությամբ   աշխատանքներ են իրականացվում են, սակայն ընդհանուր առմամբ, չենք հասցրել իրագործել մեր առջև դրված 3 նպատակները, օրինակ՝ 2022 թվականին նախատեսված է ոլորտում  մասնագետների թվի աճը  նվազագույնը հասցնել 30-ի, ինչը չհաջողվեց իրականացնել»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ չի կարծում, թե նախատեսվածի փոխարեն  ընթացիկ տարեվերջին ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների թիվը գերազանցի 10-ը, հատկապես, երբ  օբյեկտիվ պատճառներով պայմանավորված բացասական միտումներ ևս կան:
Նրա խոսքով՝ ոլորտը հիմնականում արտահանող  ճյուղ է, ուստի  արտարժույթի փոխարժեքի նվազումը բացասաբար է անդրադառնում  և ոչ բոլոր ընկերություններն են կարողանում դրան դիմանալ: Այդ պատճառով  Ստեփանակերտում աշխատող ընկերությունների և աշխատակիցների թիվը ևս  նվազել է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրներին՝  փոխնախարարը, մասնավորապես,  նշել է, որ ՏՏ  ոլորտում զբաղվածների  ավելացման նպատակով  Արցախի շրջաններում թվային մասնագիտությունների գծով մասնագիտական  վերապատրաստման կամ վերաորակաորման կրթական ծրագրերի շրջանակներում դասընթացներ են իրականացվում, որոնք, սակայն շոշափելի արդյունք դեռ չեն տվել:
«Պատճառներից մեկը ծրագրերի իրականացման կազմակերպչական կարողությունների պակասն  է. կարելի է ասել՝ գործելով սովորում ենք: Արդյունքների վրա ազդեցություն է ունենում նաև սուղ ֆինանսավորումը: Պետական  բյուջեում այն նախատեսված է, բայց դեֆիցիտի ֆինանսավորման  պատճառով, այսպիսի ներդրումային ծրագրերն իրենց տեղը զիջում են հրատապ սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությանը»,-պարզաբանեց Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության օրենքով սահմանվել են հարկային արտոնություններ:
Ըստ նրա՝   Հայաստանի Հանրապետությունում գործող համանման օրենքով այդ արտոնությունը գործում է մինչև 30 հոգանոց թիմերի համար՝ որոշակի ժամկետով, իսկ  Արցախում թվի սահմանափակում չկա և օրենքը կգործի մինչև 2029 թվականը: Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չի կարծում, որ  հարկային արտոնությունը կարևոր խթան  կամ արդյունավետ գործիք է հանդիսանում ոլորտի զարգացման համար:
Ինչ վերաբերում է Արցախում գործող ՏՏ ընկերությունների թվի հետպատերազմյան վիճակագրությանը, ապա Սմբատ Պետրոսյանի խոսքով, եթե նույնիսկ գործող ընկերությունների թիվը նույնն է մնում, աշխատակիցներինը նվազում է:  ՏԿԵ նախարարության տվյալներով՝ ՏՏ ոլորտում գրանցված են 11 իրավաբանական անձ, որից փաստացի գործողներից են 5-6-ը:
«Պատերազմից հետո նվազել է գործող ընկերությունների թիվը: Չնայած որպես  ընկերությունների մի մասի  իրավաբանական գրանցումը կա, բայց դրանց մի մասը չեն գործում»,- պարզաբանեց փոխնախարարը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո հավաստագրվել է  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող 1 կազմակերպություն: Արցախյան այս ըն­կե­րու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են ծրագ­րա­յին ա­պա­հով­ման մշակ­մամբ (վեբ- ծրագ­րե­րի մշա­կում, մո­դե­լա­վո­րում, սպա­սար­կում, մո­բայլ ծրագ­րա­վո­րում,  հա­վել­ված­նե­րի մշա­կում, ա­նա­լի­տիկ (վեր­լու­ծա­կան) ծրագ­րե­րի պատ­րաս­տում), որոնց պատվերների  ավելի քան 80 տոկոսը ստանում են  արտերկրից:
Գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումներից մեկն էլ միտված է Արցախի շրջաններում մասնագետների համար համապատասխան աշխատատեղերի  ապահովմանը: Այդ նպատակով  ջանքեր են գործադրվում նաև Երևանից գործատուների ընդգրկելու  ուղղությամբ:
« Խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն շրջկենտրոններում, նաև կենտրոնական դիրք զբաղեցնող այլ բնակավայրերում  համաշխատանքային՝ գրասենյակային տարածքների ստեղծմամբ,  որտեղ վարձով հանձնվում է ոչ թե սենյակ կամ քառակուսի մետր տարածք, այլ աշխատասեղանը: Այդ ճկունությունը թույլ է տալիս աշխատանքի  կազմակերպման լոգիստիկ խնդիրներ չունենալ: Երևանյան  ընկերություններն էլ կարող են  իրենց անհրաժեշտ մասնագետին, օրինակ Ասկերանի շրջանում գտնելու դեպքում,  առաջարկել աշխատանք, որի համար առկա կլինի համապատասխանաբար հուսալի համացանց ու աշխատասեղան: Համաշխատանքային տարածքների ստեղծման համար շահագրգռված չենք բյուջետային միջոցներ ծախսել; Այդ նպատակով ցանկանում ենք ներդրողներ և այլ շահագրգիռ դոնորներ ներգրավել»,-ներկայացրեց Պետրոսյանը:
Իրականացվող միջոցառումներից մեկն էլ  Արցախի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրմանն ու  դրանց գործունեության խթանմանն է վերաբերում,որի նպատակը հնարավորին մեծաթիվ աշակերտներ ընդգրկելն է, նրանց հետաքրքրության աստիճանն այս ուղղությամբ  բարձրացնելը, ինչպես նաև  վաղ տարիքից մասնագիտական կողմնորոշման և կարողությունների ֆիլտրման մեխանիզմների ներդրումը:
«Այդ նպատակին հասնելու համար դիտարկում ենք «Արմաթ» լաբորատորիաների մեխանիզմը և  միտված ենք ցանկացած կերպ խրախուսելու լաբորատորիաների գործունեությունը: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ընդհանուր ծրագիրն իրականացնում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որն  այդ գործունեության առումով էական փորձ ունի: Մեր նպատակները համուղղված են, ուստի պատրաստ ենք համագործակցության»,-ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ գերատեսչության կողմից համակողմանի, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման ու գործունեության համար:
Խոսելով հետպատերազմյան շրջանում իրականացված միջոցառումների արդյունավետությունից՝ մեր զրուցակիցը նախ նշեց, որ մասնավորապես  վերաորակավորման ու մասնագիտական որակավորման և զբաղվածության աջակցության միջոցառման շրջանակներում իրականացված  իրազեկմամբ նախատեսված էր Արցախի յուրաքանչյուր շրջանում 200 տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող ունենալ և համապատասխան  աշխատանքների շնորհիվ հաջողվել է գրանցել ընդհանուր առմամբ մոտ 600-ը:
Այդուհանդերձ, փոխնախարար Պետրոսյանը գերադասեց անդրադառնալ առկա խնդիրներին ու բացթողումներին ու անելիքներին:
ՏՏ ոլորտի ընկերությունների թվի նվազումը  նա պայմանավորում է  որակյալ աշխատուժի պակասով և ենթակառուցվածքների խնդրով՝ էլեկտրամատակարարում, կայուն համացանցով գրասենյակային տարածքներ:
Ըստ փոխնախարարի՝  մասնագետների պակասի պատճառներից է պետական և մասնավոր հատվածների միջև  առկա անհավասար պայմանները՝ հատկապես սկսնակների համար: Ուստի, տնտեսական վարքագծով պայմանավորված, նախապատվությունը տրվում է  պետական հատվածի աշխատատեղերին:
«Կարծում եմ, պոտենցիալ աշխատուժը չպետք է կոնսերվացվի»,-ընդգծեց ոլորտը համակարգող փոխնախարարը, ով անբավարար է համարում նաև իրենց կատարած աշխատանքը:
«Նպատակները դրել ենք, սակայն դրանց չենք հասել. շատ պարզ նպատակներ՝ աշխատակիցների թվի, ոլորտի արտադրության ծավալների աճ: Մեր քննադատներն իրավացի կլինեն, եթե ասեն, որ ձախողել ենք ու լավ կլինի, որ քննարկվեն նաև ձախողման պատճառները: Ինչ-որ աշխատանքներ կատարել ենք,  սակայն արդյունավետությունը, միևնույնն է, պետք է չափել թվերով ու պտուղներով: Նվազել են ոլորտի արտադրության ծավալները, իսկ արտադրության գլխավոր գործոնն աշխատուժն է: Պատճառներից, են որ մենք ենք վատ աշխատում, որովհետև սովորելով ենք գործում և ոլորտի ֆինանսավորումը կայուն չի իրականացվում»,-ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ խնդիրներին լուծում տալու համար պատրաստվում են Արցախի կառավարության քննարկմանը ներկայացնել «ՏՏ ոլորտի արտադրանք՝  պետության պատվերով» միջոցառումը, որը նրա համոզմամբ, խթանման մեխանիզմներից կհանդիսանա:
«Պետությունը պետք է իր կարիքների համար պատվերներ տա տեղական  ընկերություններին. օրինակ՝ «էլեկտրոնային պետություն» համակարգի զանազան գործիքների մշակման: Այդպիսով կստեղծվի և կկատարելագործվի այն մասնագիտական աշխատուժը, որը հետագայում լիարժեք մուտք կգործի ՏՏ ոլորտ և արդեն համապատասխան արժեք կստեղծի նաև աշխարհի համար»,-եզրափակեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search