Ստեփանակերտի «Պոլ Էլյուար ֆրանսախոսության կենտրոն» հիմնադրամը հայտարարություն է տարածել համանուն Կենտրոնի գործադիր տնօրեն գտնելու նպատակով:
Ստեփանակերտի «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնը գործադիր տնօրեն է փնտրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշել են «Պոլ Էլյուար ֆրանսախոսության կենտրոն» հիմնադրամից Կենտրոնը մասնագիտական վերապատրաստման հաստատություն է, ինչպես նաև մշակութային եւ տնտեսական ծրագրերի ինկուբատոր:
Կենտրոնը նպատակ ունի դասավանդել ֆրանսերեն եւ զարգացնել մշակութային, մասնագիտական եւ տնտեսական կապերն Արցախի ու Ֆրանսիայի միջեւ: Հայտարարության համաձայն՝ գործադիր տնօրենը պետք է ունակ լինի.
• Ապահովել Կենտրոնի կառավարումը,
• Ղեկավարել վարչական աշխատողներից եւ ֆրանսերեն դասավանդողներից բաղկացած 5-ից 6 հոգանոց աշխատակազմ,
• Սահմանել գործունեության նպատակային ուղությունները, մասնավորապես կապեր հաստատել կամ դրանք զարգացնել Ֆրանսիացի մասնագետների հետ՝ երիտասարդ արցախցիներին վերապատրաստելու համար տարբեր ոլորտներում,
• Կազմակերպել եւ համակարգել Կենտրոնի առաջնային գործունեությունն ու ծրագրերը,
• Զարգացնել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը՝ ծրագրերի իրականացման եւ ֆինանսական օժանդակության հեռանկարով,
• Առաջարկներ անել՝ Կենտրոնը կենսունակ, ապրող, երկրի տնտեսական կյանքին եւ միեւնույն ժամանակ ֆրանսախոսության տարածմանը նպաստող վայր դարձնելու համար: Պահանջվող հմտություններն են՝
• Մեծ համոզմունք եւ հավատ առաքելության հանդեպ եւ պաշտնին՝ ժամանակի ամբողջական նվիրում,
• Աշխատանքային խումբ ղեկավարելու փորձ եւ ծրագրերի կառավարման ունակություն
• Մարդկային հեշտ հարաբերությունների ունակություն, իրավիճակը ճիշտ գնահատելու կարողություն, լսելու ունակություն,
• Հայերեն գրել եւ կարդալ, ֆրանսերենի եւ անգլերենի օպերատիվ իմացություն:
Կենտրոնը՝ հետեւաբար պաշտոնը, տեղակայված են Ստեփանակերտում: Նախատեսել աշխատանքային բազմաթիվ ուղեւորություններ՝ մասնավորապես Ֆրանսիա: Թեկնածությունները (նամակ եւ CV) անրհրաժեշտ է փոխանցել Պոլ Էլյուար Հիմնադրամին՝ հայտարարության տարածման ամսաթվից սկսած 2 շաբաթվա ընթացքում՝ հետեւյալ էլեկտրոնային հասցեով. francophonieartsakh@gmail.com