Artsakhpress

Մշակույթ

Արաբագետը հնարավորություն է տեսնում Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման գործում ներգրավելու Մերձավոր Արևելքի երկրներին

Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանը միշտ փորձել է շահարկել իսլամական գործոնը, այդուհանդերձ, եթե Ադրբեջանին հաջողվել է խանգարել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա մյուս արաբական երկրների հետ հարաբերությունները զարգացում ապրեցին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովում ասել է դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանն իր՝ «Արցախյան հիմնախնդիրը և Մեծ Մերձավոր Արևելքը արդի աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո» զեկույցի ընթացքում:
 
«Արցախի հարցում, նրանք թեև համաձայնելով այն հիմնադրույթի հետ, որ արցախյան հակամարտությունը կրոնական հենք չունի, այսօր էլ շարունակում են պահպանել դրական չեզոքություն: Այլ խնդիր է հայ-թուրքական հարաբերություններում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի մոտեցումներն ու դիրքորոշումները: Այստեղ է, որ նրանք հստակ տարանջատում են մտցնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների և դաշինքների նոր իրողությունները մեզ համար հեռանկարներ են բացում, պայմանով, եթե մենք կարողանանք հմտորեն օգտագործել տարածաշրջանային խաղացողների միջև առկա բազմաբնույթ հակասությունները, գտնել համատեղ ընդհանուր շահերը՝ վարելով նուրբ, ոսկերչական դիվանագիտություն»,-նշել է բանախոսը՝ առաջնային խնդիր համարելով Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
 
Նրա համոզմամբ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ցուցաբերված բացառիկ բարձր ընդունելությունը վկայում է Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու լուրջ տրամադրությունների մասին:
 
«Ալիևը Շուշիում հայտարարեց, թե «մզկիթներ վերացնող Հայաստանը» չի կարող ընկերություն անել մուսուլմանական երկրների հետ, ինչն ուղղված էր Իրանին և Սաուդյան Արաբիային: Բաքուն քաջ գիտակցում է այն վտանգը, որը կարող է բերել մերձեցումը այդ երկրի հետ: Այսօր շատ քչերն են հիշում, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Սաուդյան Արաբիան արգելանք դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա»,-հավելել է բանախոսը:
 
Փորձագետի կարծիքով Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացման, քաղաքակրթական, կրոնական երկխոսության ուղղությամբ Մերձավոր Արևելքի երկրները ներգրավելու համար առկա են իրական հնարավորությունները:
 
«Վերոհիշյալի համար կա բացառիկ պատմական փորձ: Բավական է Եգիպտոսի պետականության կայացման գործում հայերի հսկայական ներդրումը կամ էլ հայոց ցեղասպանության ժամանակ արաբական դրական վերաբերմունքը: Կարելի է քննարկել Արցախում հայ-արաբական մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը: Պետք է բարձրացնենք արցախյան հիմնախնդրի՝ արաբական երկրներում հանրային իրազեկվածության մակարդակը»,- ասել է Ռ. Կարապետյանը:
 
 Ըստ նրա՝ արաբական աշխարհի հետ սերտ համագործակցության հաստատումը կարող է ապահովել քաղաքական և տնտեսական լուրջ դիվիդենտներ, որոնք անկասկած կնպաստեն Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը:
 
Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանը միշտ փորձել է շահարկել իսլամական գործոնը, այդուհանդերձ, եթե  Ադրբեջանին հաջողվել է  խանգարել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա մյուս արաբական երկրների հետ հարաբերությունները զարգացում ապրեցին:
 
Այս մասին այսօր՝  նոյեմբերի 26-ին,  կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովում ասել է դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանն իր՝ «Արցախյան հիմնախնդիրը և Մեծ Մերձավոր Արևելքը արդի աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո» զեկույցի  ընթացքում:
 
«Արցախի հարցում, նրանք թեև համաձայնելով այն հիմնադրույթի հետ, որ արցախյան հակամարտությունը կրոնական հենք չունի, այսօր էլ շարունակում են պահպանել դրական չեզոքություն: Այլ խնդիր է հայ-թուրքական հարաբերություններում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի մոտեցումներն ու դիրքորոշումները: Այստեղ է, որ նրանք հստակ տարանջատում են մտցնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների և դաշինքների նոր իրողությունները մեզ համար հեռանկարներ են բացում, պայմանով, եթե մենք կարողանանք հմտորեն օգտագործել տարածաշրջանային խաղացողների միջև առկա բազմաբնույթ հակասությունները, գտնել համատեղ ընդհանուր շահերը՝ վարելով նուրբ, ոսկերչական դիվանագիտություն»,-նշել է բանախոսը՝ առաջնային խնդիր  համարելով Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
 
Նրա  համոզմամբ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում  հայկական պատվիրակությանը ցուցաբերված բացառիկ բարձր ընդունելությունը վկայում է  Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու լուրջ տրամադրությունների մասին:
 
«Ալիևը  Շուշիում հայտարարեց, թե «մզկիթներ վերացնող Հայաստանը» չի կարող ընկերություն անել մուսուլմանական երկրների հետ, ինչն  ուղղված էր Իրանին և Սաուդյան Արաբիային: Բաքուն քաջ գիտակցում է այն վտանգը, որը կարող է բերել մերձեցումը այդ երկրի հետ: Այսօր շատ քչերն են հիշում, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Սաուդյան Արաբիան արգելանք դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա»,-հավելել է բանախոսը:
 
Փորձագետի կարծիքով  Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացման, քաղաքակրթական, կրոնական երկխոսության ուղղությամբ Մերձավոր Արևելքի երկրները ներգրավելու համար առկա են իրական հնարավորությունները:
 
«Վերոհիշյալի համար կա բացառիկ պատմական փորձ: Բավական է Եգիպտոսի պետականության կայացման գործում հայերի հսկայական ներդրումը կամ էլ հայոց ցեղասպանության ժամանակ արաբական դրական վերաբերմունքը: Կարելի է քննարկել Արցախում հայ-արաբական մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը: Պետք է բարձրացնենք արցախյան հիմնախնդրի՝ արաբական երկրներում հանրային իրազեկվածության մակարդակը»,- ասել  է Ռ. Կարապետյանը:
 
 Ըստ նրա՝ արաբական աշխարհի հետ սերտ համագործակցության հաստատումը կարող է ապահովել քաղաքական և տնտեսական լուրջ դիվիդենտներ, որոնք անկասկած կնպաստեն Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը:

Քաղաքական

ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ Ներկայացնում ենք «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․ «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները: Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը: Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում: 1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար: Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության: Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով: Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին: 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։ Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։ Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ «Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին: Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին: Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ: Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։ ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:

Բաժնի բոլոր նյութերը

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Search