Artsakhpress

Հասարակական

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քերթ համայնքում տեղի է ունեցել Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի վերակառուցված շենքի բացումը:

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակին Քերթում կանգնեցված կոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել:

317016047_859778305374022_7210740888528711295_n.jpg (115 KB)

Դպրոցի շենքը վերակառուցվել է արմատներով Քերթ գյուղից, «Մոնթե-Ավո» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ջիվանյան հովանավորությամբ: Կրթօջախի տնօրեն Ստելլա Ղուլյանը մեզ հետ զրույցում նշել է, որ շենքը կառուցվել է խորհրդային տարիներին և գործում է 1974-75 ուսումնական տարվանից: «Դպրոցը նախատեսված է մոտ 200 աշակերտի համար: Ժամանակի ընթացքում ջեռուցման կենտրոնացված համակարգը, խաղահրապարակը, դպրոցի շենքային պայմանները, չնայած ամենամյա վերանորոգումներին, անմխիթար վիճակում էին հայտնվել:

316875520_438911671790501_7241161589666679783_n.jpg (95 KB)

Դեռ 2018 թվականի մարտ ամսին Աշոտ Ջիվանյանն այցելելով դպրոց և ծանոթանալով շենքային պայմաններին, վերակառուցման համար միջոցներ տրամադրելու պատրաստակամություն հայտնեց: Աշխատանքները սկսվեցին սպորտդահլիճից, այնուհետև նորոգվեց երկու դասասենյակ: Կահավորվեց ու ստեղծվեց հարմարավետ, ժամանակի պահանջներին համապատասխան նախակրթարան: Ընդլայնվեց աշխատողների կազմը , քանի որ բացվեցին նոր աշխատատեղեր: Բարերարի նախաձեռնությամբ մեր դպրոցում սկսեցին գործել Ճարտարի արվեստի դպրոցի մասնաճյուղի պարի,երգի,նկարչության,քանոնի և դաշնամուրի խմբակները»,-ներկայացրել է Ս. Ղուլյանը՝ ուսուցչական կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնելով Աշոտ Ջիվանյանին:

Բարերար Աշոտ Ջիվանյանի խոսքով՝ վերակառուցված դպրոցի բացման օրը հատուկ է ընտրվել:

316761018_555937253031362_4812157467279025265_n.jpg (150 KB)

«Նոյեմբերի 25-ին լրանում է իմ հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 65-րդ տարեդարձը: Ես լեգենդար հերոսի զինվորն եմ եղել, ինչի համար անչափ հպարտ եմ:Ավոն և իր ժամանակակիցները կարողացան հաղթանակ բերել, որը դեռ շարունակություն է ունենալու:Մենք պետք է շարունակենք նրանց կիսատ թողած գործը: Շատերի կհարցնեն, թե ինչու պատերազմից անմիջապես հետո մենք սկսեցինք շինարարական աշխատանքները: Գյուղի բնակիչները կփաստեն, որ պատշարի մուրճի ձայնը կոփել է արցախցու հույսը, հավատը և կամքը: Մեր լինելիության խորհրդանիշ դարձած դրոշը միշտ պետք է ծածանվի,արցախցին երբեք ծնկի չի գալու, շարունակելու է պայքարել»,-ասել է Ա.Ջիվանյանը:

Քերթի դպրոցի վերաբացման արարողությունն ուղեկցվել է մշակութային միջացառմամբ: Ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:


     

Քաղաքական

Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար․ Սահիբա Գաֆարովա

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախահայության հետ կապված հարցեր

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ կա համաձայնագիր. Շոյգու

ՌԻԱ Նովոստի. Հայաստանը Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում է

Search