Պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների համար հանրապետության տարբեր բնակավայրերում նոր բնակելի թաղամասերի կառուցապատումը շարունակում է մնալ որպես առաջնային ծրագիր։
Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում նոր թաղամաս է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նշել են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:
Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում մեկնարկել է նոր թաղամասի կառուցման աշխատանքերը։ Թաղամասը բաղկացած է լինելու 2-ից 5 սենյականոց 32 բնակելի տներից։ Այս պահին դեռևս մեկնարկել է 15 առանձնատան շինարարությունը։
Նշված 15 բնակելի տան շինարարական աշխատանքների կապալառուն «Ռոբ-շին» ՍՊ ընկերությունն է։ Ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։