Ակտիվ շինարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ:
Կառուցվող «Գետավան» հէկ-ի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնաբավությունն էլեկտրաէներգայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հէկի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:
«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հէկի կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ: