Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանն առաջին հաղթանակն է տոնել։
Աշխարհի առաջնությանը մասնակցող արցախցի մարզիկն առաջին հաղթանակն է տոնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Սպորտի վարչությունից` 57 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Մանվել Պետրոսյանը հաղթել է Վենեսուելան ներկայացնող Գոնսալես Գուռբելա Դ. ին։
Հայաստանի հավաքական թիմի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցող արցախցի բռնցքամարտիկի անձնական մարզիչը Նարեկ Աբրահամյանն է։