Artsakhpress

Հարցազրույց

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին:

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: Միևնույն ժամանակ, Բաքվից չեն դադարում Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանը հետ քաշի զորքերը և վերադառնա կառուցողական բանակցությունների հուն:

-Ադրբեջանը պետք է հարգի միջազգային բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնի ռազմական գործողությունները և վերադարձնի ռազմագերիներին։ Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի: Թեև ես մտավախություն ունեմ, որ այս պահին  ուշադրությունը Ուկրաինայի և Ասիայի վրա կենտրոնացնելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը կհանդգնի շարունակել էսկալացիան:

-Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի ագրեսիայի առնչությամբ Եվրոպական խորհրդարանի աշխատանքը: Արդյոք Եվրոպական խորհրդարանը ձեռնարկո՞ւմ է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու և Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու համար:

-Իմ կարծիքով՝ ճշմարտությունն այն է, որ Եվրոպական խորհրդարանը սահմանափակ ազդեցություն ունի այս հակամարտությունում։ Մենք կարող ենք փորձել և ազդել, բայց ճշմարտությունն այն է, որ քանի դեռ Թուրքիան չի որոշել պատասխանատու կերպով գործել, Ադրբեջանի իշխանությունները կհավատան, որ կարող են գործել հարաբերական անպատժելիության պայմաններում:

-Հնարավոր համարո՞ւմ եք ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը արձանագրել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել հարձակումը, ինչի հետևանքով շարունակում են օկուպացված մնալ Հայաստանի տարածքի որոշ հատվածներ:  Առայժմ հնչում են ադրբեջանական զորքերը ելման դիրքեր հետ քաշելու կոչեր, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ, կարծես, չեն արվում:

-Ես պատժամիջոցների, հատկապես ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մեծ ջատագով չեմ։ Կարծում եմ, որ անդամ երկրները պետք է ավելի ուժգին կերպով դատապարտեն ագրեսիան և փորձեն դիվանագիտական ճանապարհով Բաքվին մեկուսացնելու ուղիներ դիտարկել:

-Հայտարարվել էր, որ Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների փաստահավաք առաքելությունը։ Դուք նույնպես ընդգրկված էիք պատվիրակության կազմում։ Կներկայացնե՞ք առաքելության նպատակը, ի՞նչ աշխատանք եք իրականացրել Հայաստանում, և ի՞նչ արդյունք կտա դա: (ԵԽ պատգամավորների փաստահավաք խումբը Հայաստանում է եղել հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ը)

-Նպատակը ճիշտ այն է, ինչ դուք նշեցիք՝ փաստահավաք: Մենք պետք է զեկուցենք Բրյուսելի մեր գործընկերներին, հետևաբար կարևոր է քննարկումներ ունենալ ադրբեջանական ագրեսիայից անմիջականորեն տուժածների հետ։ Հետևաբար, մենք բանակցություններ ենք վարում Հայաստանում շահագրգիռ կողմերի հետ: Եվ Բրյուսելում կարող ենք պայմանավորվել, թե ինչպես շարունակել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախին նվիրաբերված ավելի քան 250 տոննա հումանիտար բեռ շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Search