Նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի գործունեության 25-ամյակին նվիրված համերգ։
Մայրաքաղաքում Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25-ամյակին նվիրված միջոցառում է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ուսանողները ներկայացրել են բուհի 25 տարվա գործունեությունն ու ձեռքբերումները։
Մեզ հետ զրույցում պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն նշել է, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանն իր գործունեության սկզբնական շրջանում ունեցել է 76 ուսանող՝ 7 մասնագիտությունների գծով, իսկ ներկայում՝ 12 մասնագիտություններով սովորում է 689 ուսանող՝ Արցախից, ՀՀ-ից, Ռուսաստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից:
«Բուհն այսօր ունի դասախոսական մեծ անձնակազմ:
Աշխատում են արհեստավարժ մասնագետներ` պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, դոցենտներ,թեկնածուներ:
Մեր շրջանավարտներն աշխատում են Արցախի Հանրապետության պետական կառույցներում, մասնավոր կազմակերպություններում, աշխատանքային գործունեության այլ բնագավառներում:
Գործունեության 25 տարվա ընթացքում ռազմավարական կարևոր խնդիրը կադրային ներուժի ստեղծումն ու վերազինումն էր և որպես գիտահետազոտական կենտրոնի կայանալը:
Կարևոր ստորաբաժանումներից է «Կովկասագիտության կենտրոնը», որը մեծ ներդում ունի բուհի վերլուծական մտքի զարգացման գործում»,-մանրամասնել է Ա. Բաղդասարյանը: