Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում խաղողի բերքատվության այս տարվա ցուցանիշները գոհացուցիչ են. Փոխնախարար

 Արցախի Հանրապետությունում այս տարի խաղողի բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ շատ ավելի գոհացուցիչ են՝ չնայած տեղացած կարկուտին, որը զգալի վնաս է հասցրել:

Հանրապետությունում խաղողի բերքատվության այս տարվա ցուցանիշները գոհացուցիչ են. Փոխնախարար

Հանրապետությունում խաղողի բերքատվության այս տարվա ցուցանիշները գոհացուցիչ են. Փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն ԱՎետիսյանը:

«Նախորդ տարվա համեմատ ավելացել է համախառն արտադրանքի ցուցանիշը»,-հավելել է Վ.Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա խաղողի սեղանի սորտերի բերքահավաքի աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսվա կեսերից, իսկ տեխնիկական սորտերինը՝ սեպտեմբերի կեսերից: Բերքահավաքը մեկնարկել է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, այնուհետև նաև Ասկերանի շրջանում:

311525928_675796027297265_8720726782341818589_n.jpg (186 KB)

«Ընթացիկ տարվա խաղողաքաղի աշխատանքները, կարելի է ասել, ավարտման փուլում են: Մարտակերտի շրջանում արդեն իսկ ավարտվել է, իսկ Մարտունու և Ասկերանի շրջաններում մոտ օրերս բերքահավաքը վերջնականապես կեզրափակվի: Աշխատուժի պակաս գրեթե չի եղել,համապատասխան օրավարձով աշխատանքներում ընդգրկվել են այգիների հարակից համայնքների բնակիչները»,-նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ խաղողի բերքի իրացման հետ կապված խնդիրներ մինչ օրս չեն առաջացել:

«Խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն իրականացնում են տեղական վերամշակող կազմակերպությունները, որոնք խաղողն ընդունում են՝ ըստ քաղցրության աստիճանի, որը պետք է լինի 20 տոկոսից ոչ պակաս: Որոշակի քանակությամբ էլ, խաղողն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մթերում են գինիներ պատրաստելու նպատակով»,-մանրամասնել է Վիլեն Ավետիսյանը:

311896657_643097814052200_6977373288447081207_n.jpg (126 KB)

Անդրադառնալով նռան բերքահավաքին՝ Վիլեն Ավետիսյանը տեղեկացրել է,որ Հանրապետությունում այն մեծ ծավալով դեռևս չի մեկնարկել, քանի որ բերքն ամբողջությամբ դեռ չի հասունացել: Առանձին այգիներում, սակայն, որոշ հողօգտագործողներ արդեն սկսել են նռան բերքահավաքը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search