Artsakhpress

Մշակույթ

«Փարիզ-Ստեփանակերտ-Երևան» փառատոնի ֆրանսիացի նախաձեռնողները հիացած են արցախցիների հաստատակամությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում  Սիլվեն Տեսոնի«Ձյան հովազը» ֆիլմի ցուցադրությամբ Արցախում եզրափակվել է  «Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնը, որ մեկնարկել էր հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից:

«Փարիզ-Ստեփանակերտ-Երևան» փառատոնի ֆրանսիացի նախաձեռնողները հիացած են արցախցիների հաստատակամությամբ

«Փարիզ-Ստեփանակերտ-Երևան» փառատոնի ֆրանսիացի նախաձեռնողները հիացած են արցախցիների հաստատակամությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ մինչ ֆիլմի ցուցադրությունը,  հեռավար ձևաչափով ներկաներին փառատոնի նախաձեռնողների և  անձամբ իր կողմից  ուղերձով է դիմել ֆրանսիացի հայտնի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոն, ով նաև «Ձյան հովազը» ֆիլմի դերակատարներից է:
 23.jpg (117 KB)
Нет описания.«Այս անգամ թեև չհաջողվեց Արցախ այցելել, սակայն կփորձենք անպայման գալ և ֆիզիկապես ներկա լինել Արցախում՝ Ֆրանսիա-Ստեփանակերտ նոր փառատոների շրջանակներում: Թեև Ֆրանսիայից Հայաստան հեռավորությունը մեծ է,   սակայն այստեղ գալով, մենք օտարություն չենք զգում և խորապես, հոգով ու  սրտի բոլոր թելերով  կապված ենք ձեր երկրի հետ: Ոչինչ մեզ չի կարող արգելել, որպեսզի մտքով, հոգով ու սրտով ձեզ հետ լինենք: Մենք անպայման պիտի ձեր ձայնը բարձրացնենք Եվրոպայում, որպեսզի Ադրբեջանը վայրկյան անգամ չմտածի, թե անպատիժ կերպով կարողանալու է Արցախի հետ վարվել այնպես,  ինչպես կցանկանա: Մեզանից որևէ մեկը չի կասկածում, որ Արցախն ինքնիշխան կլինի, ինչը մեր ցանկությունն ու  երազանքն է: Չնայած բոլոր սպառնալիքներին, որոնք առօրյա են, դուք դիմակայում եք, և շարունակում եք ապրել ձեր երկրում: Սա հենց այն ուղերձն է, որը  ողջունում ենք, որով հիանում ենք և որը  փոխանցելու ենք մեր հասարակությանը»,- ասել է ֆրանսիացի հեղինակը՝ փոխանցելով նաև  «Լը Ֆիգարո Մագազին» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի, ֆրանսահայ հայտնի լրագրող, գրող Վալերի Թորանյանի և  կինոռեժիսոր, պրոդյուսեր Նիկոլա Բարի ողջույնները արցախցիներին:
 
Այնուհետև կայացել ֆիլմի ցուցադրությունը: Այս տարի Սեզար մրցանակի արժանացած  փաստավավերագրական ֆիլմի   գործողությունները տեղի են ունենում Տիբեթական  լեռներում, ուր   լուսանկարիչ Վենսան Մյունիեն և գրող Սիլվեն Տեսսոնը  բարձրացել են հովազ որոնելու:  Այդ ընթացքում նրանց փնտրտուքը վերածվում է  բնության ու մարդու ներդաշնակության,  սպասոումի ու համբերատարության մասին փիլիսոփայության և վայրի բնության գեղեցկության շուրջ մտորումների ու երկխոսության:
 1.jpg (115 KB)
Կինոդիտումից հետո, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի և երիտասարդության վարչության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի վարիչ Արուս Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնն Արցախում հասել է իր նպատակին, հետարքրություն առաջացնելով երիտասարդ սերնդի շրջանում:
 
Նրա խոսքով՝  երկօրյա  կինոդիտումներին մասնակցել են դպրոցական  տարբեր տարիքի աշակերտներ, բուհերի  ուսանողներ:
 
307072320_8874253962600579_7214985598371888793_n.jpg (416 KB)«Փառատոնն արցախցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց դիտել ֆիլմեր, որոնք համացանցում դեռ չկան:  Մասնակցությունն ու հետաքրքրությունը ֆիլմերի նկատմամբ գերազանցել են սպասումները: Նույնիսկ տարբեր դպրոցներից առաջարկներ եղան ֆիլմերը ցուցադրել իրենց կրթօջախում, հաշվի առնելով, որպեսզի բոլոր աշակերտները հնարավորություն ունենան դիտելու: Թույլտվությունն արդեն ստացել ենք և կսկսենք այս  ֆիլմերը ներկայացնել նաև կրթօջախներում»,-մանրամասնեց Ա. Գասպարյանը:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search