Artsakhpress

Մշակույթ

ՀՀ-ում ՌԴ հոգևոր մշակույթի օրերի բացումը մեկնարկել է պաստառների միջոցով թանգարանների բացառիկ նմուշների ցուցադրությամբ

Հայաստանի ազգային պատկերասրահում պաստառների միջոցով արվեստասերներին ներկայացվեցին թանգարանների բացառիկ նմուշներ։

ՀՀ-ում ՌԴ հոգևոր մշակույթի օրերի բացումը մեկնարկել է պաստառների միջոցով թանգարանների բացառիկ նմուշների ցուցադրությամբ

ՀՀ-ում ՌԴ հոգևոր մշակույթի օրերի բացումը մեկնարկել է պաստառների միջոցով թանգարանների բացառիկ նմուշների ցուցադրությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՆմուշները ցուցադրվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հոկտեմբերի 5-7-ն անցկացվող  «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում։
«Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որը լի է բազմաթիվ մարտահրավերներով, մշակութային և հոգևոր կապերը առանձնահատուկ դեր են խաղում։ Հայերին ու ռուսներին շատ բան է միավորում: Մեր ժողովուրդները հարգում ու կարևորում են ազգային արժեքները, փորձում են պահպանել ազգային ինքնությունը»,- նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ սա լավ հարթակ է ծանոթանալու ռուսական թանգարաններում պահվող հայկական մշակութային ժառանգությանը, ինչպես նաև թանգարանագետների միջև փորձի փոխանակման լայն հնարավորություն։
«Այսօր, երբ դաժանաբար, նպատակաուղղված ոչնչացվում կամ յուրացվում են մշակութային կոթողները, ազգային ժառանգությունը, շատ կարևոր է դրա հանրայնացումն արվեստը սիրողների ու գնահատողների շրջանում: Նոր տեխնոլոգիաների միջոցով այսօր հնարավոր է առանց երկրից դուրս գալու, առցանց այցելել աշխարհի ցանկացած թանգարան, ինչը հրաշալի է»,-  ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը նշեց, որ երկու երկրների թանգարանների միջև կայուն երկխոսությունը կարևոր նախադրյալ է մշակութային կապերի ամրապնդման համար:
«Մենք փորձել ենք այս ցուցադրությամբ ներկայացնել տարբեր ազգերի թանգարանային ժառանգությունը, որը պահվում է մեր երկրի թանգարաններում»,-ասաց նա։
Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև թանգարանային ցուցադրություն «Ռուսաստանը թանգարանային երկիր» խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ «Թանգարանների ապրանքանիշերի խթանման ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ» թեմայով:
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա համաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությանը, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի «Հայաստան, Հայաստան» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվեն լուսանկարներ «Ռոսֆոտո» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հավաքածուից:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ծրագրի փակումը, որի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մոսկվայի Սինոդի երգչախումբը հանդես կգա համերգով:
Ռուսաստանյան պատվիրակության այցի շրջանակում կկազմակերպվեն նաև երկկողմ հանդիպումներ կինոոլորտի  մասնագետների և արվեստի բուհերի ներկայացուցիչների միջև:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search