Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում են ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել: