Artsakhpress

Ռազմական

Հայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: 

Հայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը

Հայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունն ՝ անդրադառնալով Ադրբեջանի դատախազության հայտարարությանը, թե իբր Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 6 ադրբեջանցի զինծառայողի դի՝ խոշտանգված վիճակում:
«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում:
Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին»,- նշված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Search