Artsakhpress

Մշակույթ

«Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կայացել են ֆիլմերի ցուցադրություն և գրքերի քննարկումներ

Հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից մեկնարկած՝ «Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնը, երեկ և այսօր՝ հոկտեմբերի 6-ին, շարունակվել է Ստեփանակերտում, որի շրջանակներում տեղի են ունեցոլ ֆիլմերի ցուցադրություններ ու գրքերի քննարկումներ:

«Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կայացել են ֆիլմերի ցուցադրություն և գրքերի քննարկումներ

«Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կայացել են ֆիլմերի ցուցադրություն և գրքերի քննարկումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակներում Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոդահլիճում ցուցադրվել են հայ և ֆրանսիացի կինոռեժիսորների ֆիլմեր:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի և երիտասարդության վարչության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի վարիչ Արուս Գասպարյանն ասել է, ներկայացված ֆիլմերը հիմնականում նախատեսված են 11 և բարձր տարիքային խմբերի համար:

310731339_1309679709843584_4308910115454394308_n.jpg (983 KB)

«Մասնավորապես ներկայացվել են կինոռեժիսոր Նիկոլա Բարիի «Տիմպլեբախի երեխաները», Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» և Մարի Ամիգեի ու Վենսան Մյունիեի «Ձյան հովազը» ֆիլմերը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Տիմպելբախի երեխաները» երիտասարդական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Տիմբելբախ փոքրիկ գյուղում, որտեղ շաբաթներ ի վեր, երեխաները շարունակում են իրենց կատակներն ու վեճերը: Համբերությունը հատած ծնողները որոշում են լքել գյուղը մեկ օրով, սակայն նախատեսածին հակառակ, հետդարձի ճանապարհին նրանք գերեվարվում են զինվորների կողմից:

«Ձյան հովազը» 2022թ. փետրվարի 25-ին ֆիլմը Սեզար մրցանակ է ստացել որպես լավագույն փաստավավերագրական ֆիլմ: Տիբեթական բարձր սարահարթի սրտում լուսանկարիչ Վենսան Մյունիեն գրող Սիլվեն Տեսսոնին իր հետ տարել է ձնահովազ որոնելու, նրան հաղորդակից դարձնելով դարան մտնելու նուրբ արվեստին, հետքերի ընթերցման և անհրաժեշտ համբերության կենդանիներին հետապնդելու հմտություններին: Անցնելով գագաթները, բնակեցված անտեսանելի էակներով, երկու տղամարդիկ երկխոսություն են հյուսում և տոնում աշխարհի գեղեցկությունը:

310827257_2434816933484574_5859514679816151754_n.jpg (898 KB)

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆրանս-հայկական համատեղ արտադրության ֆիլմ է՝ նկարահանված Արցախում: Ֆիլմը ստացել է 4 Սեզար մրցանակ՝ «Լավագույն դերասան», «Լավագույն սցենար», «Լավագույն բեմադրում», «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում:

Ըստ սցենարի՝ միջազգային աուդիտոր Ալենը մեկնում է Արցախ օդանավակայանի բացման հնարավորությունը գնահատելու նպատակով: Առնչվելով տեղի բնակիչների և մի խորհրդավոր երեխայի հետ՝ Ալենը բացահայտում է նոր աշխարհ և ռիսկի է ենթարկում ամեն ինչ՝ հանուն ամեն ինչի: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել նաև Սիլվեն Տեսսոնի և Վալերի Թորանյանի գրքերի քննարկումները՝ Ստեփանակերտի «Պոլ էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում:

307072320_8874253962600579_7214985598371888793_n.jpg (416 KB)

«Համապատասխան գրականությունը՝ ֆրանսերեն և հայերեն տարբերակներով, նախապես փոխանցել էինք ուսանողներին:

Գրքերի բովանդակությանը ծանոթանալուց հետո, հեռավար ձևաչափով ընթերցողների և հեղինակների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում» ,- մանրամասնեց Ա. Գասպարյանը՝ հավելելով, որ ուսանողները լսել են գրողներին, ովքեր ներկայացրել են իրենց գրքերը, ապա հարցուպատասխանով քննարկել դրանք:

Փառատոնը կեզրափակվի այսօր:

310709140_624719105859168_1798956163229781765_n.jpg (1.68 MB)


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search