Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը ֆրանսիական BFM հեռուստաալիքի եթերում։
Ռազմական գործողությունների պայմաններում Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին. եվրահանձնակատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է 1lurer.am-ը։
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի կազմ, սակայն, ինչպես հայտնի է, դաշինքին անդամակցելու հարցը չի կարող դրվել երկրի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում, և դժվար է ասել, թե երբ դրանք կավարտվեն»,- ասել է Բրետոնը։