Artsakhpress

Քաղաքական

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի. Արթուր Թովմասյան

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի և Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱրՊՀ-ում կազմակերպվել է քննարկում՝ արցախյան հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության մասին։

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի. Արթուր Թովմասյան

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը և Արամայիս Աղաբեկյանը։
Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձևակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման։
Ծրագրի նպատակն է վերհանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար։
ԱՀ խորհրդարանի ղեկավարը ողջունելով մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը՝ իր խոսքում ընդգծել է․ «Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Քննարկմանը մասնակից բոլոր բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել  են առկա խնդիրների լուծման միասնական հայեցակարգի հաստատմանը։
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները համոզված են, որ նման ձևաչափով քննարկումների և փոխգործակցության մթնոլորտում կունենան հաջողություններ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Search