Artsakhpress

Հասարակական

Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյան

Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձը ստորև․

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որը առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին:

Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընդգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ:

Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ:

Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Search