Մոսկվան պահանջում է «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչական գործողությունների միջազգային հետաքննություն անցկացնել՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի մասնակցությամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է «Հյուսիսային հոսքերի» վթարների միջազգային հետաքննություն անցկացնել
«Հասկանալի է, որ որոշումներ չեն ընդունվել, բայց հնչել է ընդհանուր կարծիք այն մասին, որ սա դիվերսիա է եւ անհրաժեշտ է հետաքննել։ Մենք կողմ ենք, պետք է իսկապես հետաքննություն անցկացվի։ Բնականաբար, Ռուսաստանի մասնակցությամբ։ Կարեւոր է, որ հետաքննությանը միանա Գերմանիան»,- ասել է Վերշինինը։
Ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, Եվրոպայում ռուսական միանգամից երկու արտահանական գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» եւ «Հյուսիսային հոսք-2»-ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակաուղղված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատորը՝ Nord Stream AG-ն տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը գազատարներում աննախադեպ է, եւ անհնար է նշել նորոգման ժամկետը։