Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանն Իտալիայում ընթացող Եվրոպայի պատանիների բռնցքամարտի առաջնությանը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»- ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։
 
«Այս հաղթանակն աննախադեպ է, քանի որ Արցախի սպորտային պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն ունեցանք։ Էրիկ Առստամյանը փառահեղ հաղթանակ տոնեց անգլիացի Սթիվեն Լինգտոնի նկատմամբ, ով առաջնության ֆավորիտներից էր: Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահեց, բայց Էրիկը չընկճվեց: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվեց գրոհի եւ առավելության հասնելով գրանցեց 3:2 արդյունք։ Զգալով մրցակցի թույլ կողմերը արցախցի մարզիկը 3-րդ վճռորոշ ռաունդում կրկնապատկեց ջանքերն ու հաղթելով անգլիացուն նվաճեց Հայաստանի հավաքականի 2-րդ ոսկե մեդալը»,-նշեց ոլորտի պատասխանատուն։
 
Արցախցի պատանի բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով, ապա առավելության հասնելով Բուլղարիան եւ Իռլանդիան ներկայացնող մարզիկների նկատմամբ, անցել էր եզրափակիչ։
 310568991_708440584192041_6545126559333556363_n.jpg (316 KB)
Էրիկ Առստամյանի մարզիչը ԱՀ վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանն է։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Search