Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (26.09.2022թ.) համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 4 գնանկում։
Արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել (գների մոնիթորինգ):
Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: