Artsakhpress

Հասարակական

Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։

Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից:
 
«Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում:
 
Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա:
 
Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։
 
Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու:
Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:
 
ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:
 
Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ  մեխանիզմներ»,- նշում են «Թաթոյան» հիմնադրամից։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search