Artsakhpress

Միջազգային

Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։

Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են

Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
 
«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։
 
Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։
Նրա կարծիքով, միջազգային հանրությանն արդեն իսկ ներկայացվել են սպանությունների բավարար դեպքեր, որոնք ոչ թե եզակի դրվագներ են, այլ մասշտաբային, որը կարող է լինել միայն պլանավորված պետական քաղաքականության դեպքում։ Իրավապաշտպանի պնդմամբ` այդ ապացույցների գոյության պայմաններում տնտեսական և այլ քաղաքական շահերից ելնելով համարժեք պատասխան չի եղել։
 
«Մեր առաջին քայլը պետք է լինի այս միջադեպերի շարունակականության համար միջազգային հանրության պատասխանատվության և նրանց անգործության հետևանքների հստակեցումը։ Քաղաքական առումով այստեղ պետք է հստակ ազդակ լինի, որ ոչ համարժեք արձագանքը ծնում է նոր և շարունակական հանցագործություններ։ Հայաստանի իրավապահ մարմինները ևս անելիքներ ունեն, որոնք լուրջ և հետևողական քննության արդյունքում միջազգային համագործակցությամբ կարող են արդարադատությանը ներկայացնել ադրբեջանցի զինծառայողներին»,– ասաց Սահակյանը։
 
Նրա պնդմամբ` ՀՀ իրավապահները նման դեպքերի առնչությամբ կարող են շփվել բարեկամական երկրների հետ և հասնել այդ երկրներում քրեական հետապնդումների իրականացմանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search