Artsakhpress

Հասարակական

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը  Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում  ներկա է գտնվել  կիրակնօրյա  պատարագին, այնուհետեւ հանդիպել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
 Возможно, это изображение 5 человек и в помещении
«Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կիրակնօրյա  պատարագն այսօր մարդաշատ էր: Ինձ ուրախացնում է, որ մենք ավելի շատ ենք սկսել գնահատել մեր հոգևոր ու քրիստոնեական արժեքները: Սրանում իր կարևոր դերն ունի նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, որը վերաբացվել է ուղիղ 33 տարի առաջ:
 
Այսօր առիթ ունեցա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին շնորհավորել թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Այն աշխատանքը, որ կատարվել է այս տասնամյակների ընթացքում թեմի կողմից, իսկապես գնահատելի է:
 
Տեր Վրթանեսի հետ զրուցեցինք մեր հոգևոր արժեքների պահպանման ու սերունդներին փոխանցման գործում եկեղեցու կարևոր դերի մասին: Ներկայիս աշխարհում մարդկությունը նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Եվ այս իրողություններն ու մարտահրավերներն ավելի քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են մեր եկեղեցու շնորհիվ»,- նշել է նա։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search