ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը:
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց դասակարգման աղյուսակում էլ առաջին անգամ ընդգրկվել է վերջերս Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։
Կանանց հավաքականի մյուս անդամներից Էլինա Դանիելյանը գտնվում է 35-րդ, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ տեղում: Հաղորդում է ArmSport.am-ը։