Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ Գանտահարյանը հիշեցրել է բանակցությունների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարությունը, որ իրենք լրջորեն են տրամադրվելմնայուն համաձայնության հասնելուն, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել է տեքստ, որտեղ շատ անորոշություններ կան:
Գանտահարյանի խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մի քանի ուշագրավ կետ է պարունակում։ «Վիեննայում դրական բանակցություններ են կայացել, եւ լուծումը բացառապես դիվանագիտությամբ է լինելու։ Սա նշանակում է, որ բացառվում է ուժի կիրառումը։ Այդուհանդերձ, Վաշինգտոնն անորոշ կետեր է թողել։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ եթե ԱՄՆ-ն կամք ունի, ապա համաձայնությունը կկայանա։ Այստեղ արդեն պատասխանատվությունը Վաշինգտոնի ուսերին է դրվում և միաժամանակ ասվում է,  որ Թեհրանը պատրաստ է գնալ փոխընդունելի համաձայնության: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը չպետք է քաղաքական ազդակներ հաղորդի իր աշխատանքներին եւ կրկնակի ստանդարտների գործելաոճ չկիրառի։ Սլաքը դարձյալ ուղղվել է ԱՄՆ-ին, որը, ըստ Թեհրանի, քաղաքականացնում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործառույթները»,- նշում է Գանտահարյանը։
Նրա գնահատմամբ՝ այս ուղերձները նկատի ունենալով՝  կարելի է ասել, որ գործընթացը «մի քայլ առաջ երկու քայլ հետ» մարտավարությամբ է ընթանում, ինչը տեղապտույտ է։ «Չեմ կարծում, որ հավելյալ լարվածության կգնա գործընթացը, որովհետեւ ԱՄՆ-ն ու ընդհանրապես միջազգային հանրությունը հիմա կենտրոնացել են Ռուսաստանի դաշնության վրա։ Կարծում եմ՝ որքան խորանան լարվածությունն ու առճակատումը Ռուսաստանի հետ, այնքան Վիեննայի բանակցությունները դուրս կգան տեղապտույտից եւ կընթանան բնականոն հունով»,- ասել է Գանտահարյանը։

     

Քաղաքական

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներկայացուցիչները Զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) նիստում քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները։

Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։

Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ  համատեղ հայտարարությունը։

Արցախի խորհրդարանը գործում է, տարբեր հանձնաժողովի նիստեր են գումարվում. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատանքները չեն դադարել, տեղի են ունեցել նիստեր, այդ թվում՝ լիագումար և առանձին հանձնաժողովների։

Տնտեսական

Հասարակական

Ի՞նչ ընթացակարգերով են նշանակվելու երեխայի ծննդյան և մայրության նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․պարզաբանում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ և մայրության նպաստ նշանակելու ընթացակարգերն ու դիմումների ընդունման ժամանակացույցը։

ՀՀ-ն 2.9 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաներին աջակցելու հարցում ուսուցիչների օժանդակելու համար

Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության, Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել ողբերգության զոհերի հիշատակին:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը

Search