Artsakhpress

Միջազգային

Չինաստանը նշում է Անկախության օրը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չինաստանը նշում է պետության հիմնադրման 73-րդ տարեդարձը։

Չինաստանը նշում է Անկախության օրը

Չինաստանը նշում է Անկախության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը։ 

Կենտրոնական Ժողովրդական Կառավարության խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում հանրահավաքի ժամանակ հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձեւավորումը։

Դրանից հետո անցած 73 տարիների ընթացքում Չինաստանն անցել է դրամատիկ վերափոխման մի քանի փուլ։ Արդյունքում, 1980-ականների սկզբին Չինաստանը փոխեց կուրսը դեպի սոցիալիստական ​​շուկայական տնտեսություն  եւ Դեն Սյաոպինի ղեկավարությամբ սկսեց բարեփոխումներ իրականցնել։ Չինաստանը սկսեց բացվել օտարերկրյա ներդրումների համար։ Դրան հաջորդեց  համաշխարհային պատմության մեջ ամենաանհավանական տնտեսական հրաշքը։ 2000-ականների կեսերից Չինաստանի տնտեսությունը սկսեց արագ զարգանալ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելուց հետո : Նվազեցին այլ երկրների հետ առեւտրի մաքսատուրքերը եւ սահմանափակումները, եւ շուտով չինական ապրանքները վաճառվեցին ամբողջ աշխարհում։

Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանը մի շարք շուկայական բարեփոխումներ է իրականացրել՝ միլիոնավոր մարդկանց դուրս բերելով աղքատությունից:

Այսօր Չինաստանը ՀՆԱ-ի ծավալով աշխարհում երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո։ Վերջերս Չինաստանն ընդլայնեց իր տնտեսական ներկայությունն աշխարհում «Մեկ գոտի՝  մեկ ճանապարհ» լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի միջոցով։ Նոր ճանապարհները, նավահանգիստները եւ տրանսպորտային հանգույցները պետք է դառնան նոր «Մետաքսի ճանապարհի» հիմքը, որը կմիավորի աշխարհի բնակչության կեսը կամ համաշխարհային ՀՆԱ-ի 30 տոկոսը։ 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն իր «Պետական կառավարման մասին» գրքում  նշում է, որ անհրաժեշտ է խթանել մարդասիրական եւ մշակութային փոխանակումները, խորացնել բարեկամական կապերը զբոսաշրջության, գիտության եւ կրթության ոլորտներում, անհրաժեշտ է արտաքին աշխարհին ծանոթացնել Չինաստանի  քաղաքականությանը։

«Քաղաքականությունը եւ մարտավարությունը մեր կուսակցական եւ դիվանագիտական ​​աշխատանքի կյանքն են»,-իր գրքում նշել է Ծինփինը։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացման շրջան են ապրել եւ ապագայում նույնպես կշարունակեն ամրապնդվել ու խորանալ։ Հայաստանում ՉԺՀ դեսպան պարոն Ֆան Յունը բազմիցս նշել է, որ 30 տարվա արդյունավետ դիվանագիտական ​​հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, եւ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջեւ դրված բոլոր նպատակներին։

Նշենք, որ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է  29,3 տոկոսով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search