Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրավիճակում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ռուբեն Վարդանյանը։
«Պատերազմի հետևանքների հաղթահարումը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն ժողովրդի, այլև այդ աշխատանքներում անմիջականորեն ներգրավված պետական օղակների համար:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ հանդիպմանը խոսեցինք հետպատերազմյան իրավիճակում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ու, հատկապես, համակարգի մաս կազմող արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարա-որոնողական գործունեության մասին, որը շատ անգամ եղել է հանրության համար ոչ տեսանելի, բայց չափազանց կարևոր»,-նշել է նա։