ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կիրականացվի սուբսիդավորման նախկին կարգերի համաձայն:
Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ 1 կՎտժ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդները կվճարեն․
գազաֆիկացված բնակավայրերում՝ 25 ՀՀ դրամ,
չգազաֆիկացված բնակավայրերում՝ 15 ՀՀ դրամ։