Artsakhpress

Հասարակական

Չնայած բազում խնդիրներին մարդիկ շարունակում են ապրել հազարամյա այս գյուղում. Ռուբեն Վարդանյանն այցելել է Մուշկապատ

Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտունու շրջանի Մուշկապատ համայնք:

Չնայած բազում խնդիրներին մարդիկ շարունակում են ապրել հազարամյա այս գյուղում. Ռուբեն Վարդանյանն այցելել է Մուշկապատ

Չնայած բազում խնդիրներին մարդիկ շարունակում են ապրել  հազարամյա այս գյուղում. Ռուբեն Վարդանյանն այցելել է Մուշկապատ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Ռուբեն Վարդանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Այցելեցինք Մուշկապատ, որն Արցախի ամենահին գյուղերից մեկն է: Որ հայերն այստեղ ապրել են հազարամյակներ, վկայում են հին գերեզմանատան տապանաքարերը: Դրանցից մեկն առնվազն 700 տարեկան է, որի վրա տեսանելի են հայատառ գրությունները: Սա, ընդ որում, ոչ թե ամենահին, այլ կանգուն մնացած ամենահին գերեզմանաքարն է: Շատ տապանաքարեր արդեն հողի հաստ շերտով են ծածկվել ու չեն երևում:

Մուշկապատում պահպանվել է դեռևս 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Տարիներ առաջ մեր հիմնադրամը, ծագումով մուշկապատցի բարերարի միջոցներով և Արցախի կառավարության աջակցությամբ, վերանորոգել էր եկեղեցին: Այն հիմա ամուր կանգնած է, բայց ես շատ կցանկանայի, որ վերանորոգումից հետո եկեղեցին գործեր, որ այստեղ անցկացվեին հոգևոր արարողություններ, հարսանիքներ, մկրտություններ, ինչպես եղել է դարեր առաջ:

309106760_1808271202851467_7465075229036006204_n.jpg (188 KB)Մեզ համար կարևոր է պահպանել մեր խորքային արմատները, իսկ դրա համար պետք է այնպես անել, որ հազարամյա պատմություն ունեցող գյուղը, որտեղ մարդիկ ապրում են՝ չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակի ապրել, դարերով կանգուն եկեղեցին կյանքով լցվի, կառուցվեն ճանապարհներ, որոնք գյուղը կդարձնեն նաև այցելության համար ամենահետաքրքիր ու յուրօրինակ վայրերից մեկը»,-նշել է նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search