Artsakhpress

Հասարակական

ՀՕՖ-ը կշարունակի Արցախում առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը նպաստող ծրագրերը

Երկօրյա այցով Արցախում էր Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, ով հանդիպումներ է ունեցել Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի մասնակիցների հետ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հանրապետությունում կյանքի կոչված ծրագրերին ու անելիքներին:

ՀՕՖ-ը կշարունակի Արցախում առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը նպաստող ծրագրերը

ՀՕՖ-ը  կշարունակի Արցախում առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը նպաստող ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համբարձում Սիմոնյանն ասել է,որ այցի նպատակը մի քանի ծրագրերի հերթական մոնիթորինգն էր ԱՀ Առողջապահության նախարարի և առողջապահական համակարգի պատասխանատուների հետ:

309304897_781053926504006_6372102161488767733_n.jpg (1.24 MB)

«Հայ օգնության ֆոնդն ավելի քան 10 տարի առողջապահական ծրագրեր է իրականացնում Արցախում՝ այդ թվում կադրային ռեսուրսների՝ բժիշկներ, բուժքույրեր, ապահովման, շարունակական մասնագիտական զարգացման, վերապատրաստման, ինչպես նաև՝ տեխնիկական վերազինման ուղղությամբ: Հերթական այցի նպատակը գործողությունների ներկա փուլի գնահատումն է, հաշվի առնելով առկա մարտահրավերները և հետագա անելիքները: Քննարկեցինք բժիշկների մասնագիտական շարունակական պատրաստմանը վերաբերող հարցեր: Հանդիպեցինք «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում այս պահին Արցախում գտնվող բժիշկների հետ: Ունենք վեց բժիշկ, որից երկուսն աշխատում է Մարտակերտում,մեկը՝ Մարտունիում, երեքը՝ Ստեփանակերտում: Հատկանշական է,որ ծրագրի մեկնարկից ի վեր, նրանք երկարատև աշխատել են այստեղ: Մենք դիտարկում ենք նաև ավելի երկարաժամկետ մնալու հարցը»,-ներկայացրել է Հ. Սիմոնյանը:

309523677_1111447459478157_5689670899432695517_n.jpg (1.25 MB)

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ քննարկվել են Արցախի առողջապահական համակարգի ռազմավարական պլանին առնչվող հարցեր:

«Նախարարի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ, որն իր մեջ ներառում է կադրային ու մասնագիտական զարգացման ապահովումը: Ոչ պակաս կարևոր է բուժքույրերի վերապատրաստումը: Վերջին տարիներին, հաշվի առնելով բուժքույրերի կարևոր դերատակատարումը առողջապահական այդ համակարգի շղթայում, մենք տարբեր ձևաչափերով վերապատրաստումներ ենք իրականացրել: Ամենավերջինն այս տարի օգոստոսին էր, որի շրջանակում Արցախից հինգ բուժքույր մասնակցեց «Դասընթացավարի դասընթաց» ֆորմատով վերապատրաստմանը, որպեսզի հետագայում կարողանան իրենց փորձը փոխանակել գործընկերներին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հ. Սիմոնյանն ասել է,որ այն բավականին արդյունավետ էր. հաջողվել է շոշափել գրեթե բոլոր խնդիրները, որոշել առաջիկա անելիքները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search