Artsakhpress

Միջազգային

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին ոչնչացրել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համալիրի կառավարման վերերկրյա կայանը Դնեպրոպետրովսկի մարզում, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու հարվածներով խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման վեց կետ Շչուրովո, Սոլեդար, Բախմուտսկոյե,  Վերխնեկամենսկոյե, Արտյոմովսկ (բոլորը՝ ԴԺՀ) եւ Խերսոնի մարզի Սուխոյ Ստավոկ բնակավայրերում, ինչպես նաեւ 62 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ եւ զինտեխնիկա 184 շրջաններում, տեղեկացրել է News.am-ն։
«Ոչնչացվել են զինամթերքի եւ հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ Խարկովի մարզի Մոնաչինովկա, Կուպյանսկ բնակավայրերում եւ Բրուսին երկաթուղային կայարանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Դնեպրոպետրովսկի մարզի Լոզովատկա բնակավայրում  ոչնչացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման վերերկրյա կայանը,- նշվել է նախարարության ամփոփագրում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search