Արցախում սեպտեմբերի 25-26-ը նշվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է «Կայուն ժառանգություն» խորագրով միջոցառում:
Մարտակերտում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է թանգարանի աշխատակից Գոհար Չոբանյանը:
«Անկարելի է արյան ու բանականության մեջ ջնջել այն, ինչ ի վերուստ մեզ է պատկանում. միջոցառումն այս գաղափարի շուրջ էր առանցքվում: Այս թեմայում ամփոփվում է ժառանգության ու ակունքների համար պայքարող, մաքառող հայի անցյալը, ներկան ու գալիքը։ Չնայած ապրում ենք 21-րդ դարում, սակայն կան չհասկացված, չպարզաբանված հարցեր, որոնք մարդկությանը կանգնեցրել են նոր արհավիրքներին դեմ»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վ. Բալայանի անվան համար 1 միջնակարդ դպրոցի աշակերտները,ովքեր հանդես եկան ուղերձով՝ ի լուր աշխարհի իրենց հասակակիցների, որ իրենք Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հայորդիներն են, այն սերունդը, որ ծնվել է հայրենիքը հայկական ու շեն պահելու, հայեցի ապրելու առաքելությամբ: