Artsakhpress

Մշակույթ

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից, այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։
Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։
Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։
«Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին: Վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալն էլ նշել է, որ ուրախ են այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։
«Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»,-նշել է նա:
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։
Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր:
«Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում»,- ասել են կազմակերպիչները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը կանգնած է ցեղասպանության առջև, որտեղ է Բայդենը. Washington Times

Աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը ոչնչացվում է. դժվար է պատկերացնել, որ այս սարսափելի ճշմարտությունը տեղի է ունենում 21-րդ դարում, բայց դա հենց այն իրավիճակն է, որը տեղի է ունենում հենց հիմա Լեռնային Ղարաբաղում՝ փոքր, դեպի ծով ելք չունեցող տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

18։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 100,480 անձ

Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100,480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search