Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական համալսարանում հոգեբանական աշխատաժողով է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել հոգեբանական աշխատաժողով, որը նախաձեռնել են ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը, «Էրուդիցիա» և «էմպաթիա» հոգեբանական կենտրոնները, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միությունը:

Արցախի պետական համալսարանում հոգեբանական աշխատաժողով է կազմակերպվել

Արցախի պետական համալսարանում հոգեբանական աշխատաժողով է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատաժողովի նպատակն էր համախմբել հետազոտողներին, մասնագետներին, որպեսզի կիսեն սեփական փորձը հոգեթերապիայի տարբեր դպրոցների սկզբունքների ինտեգրման վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերվի ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց ունեցած գիտելիքներն ու կարողությունները:

308509447_1717527111951895_4659433301780856949_n.jpg (1.56 MB)Արցախի մայր բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման խնդիրը 44-օրյա պատերազմից հետո» թեման:

«44-օրյա պատերազմի ընթացքում վճռորոշ նշանակություն, իհարկե, ունեցել են նաև տեղեկատվահոգեբանական պայքարի միջոցները, որոնք հանգեցրին ծանրագույն իրավիճակի: Պետք է խոստովանենք, որ ոչ մի զինատեսակ չէր կարող ընկճել մեր զինված ուժերին, արցախցիներին, եթե չլինեին տեղեկատվական, հոգեբանական ներազդման այն հնարքներն ու միջոցները, որ կիրառել է մեր թշնամին»,-համոզմունք է հայտնել Վ.Յարամիշյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից երկու տարի անց էլ բնակչության շրջանում շարունակվում են տագնապը, անորոշությունը, հուսահատությունը: Ըստ բանախոսի՝ հետվնասվածքային սթրեսի հաղթահարմանը նպաստել են նաև ԿԽՄԿ-ն, «Բժիշկներ առանց սահմանի» նախաձեռնության, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՊԲՀ հոգեբաններ, Սփյուռքի հայ մասնագետներ, ՌԴ խաղաղապահ առաքելության հոգեբաններ: Աշխատաժողովը վարում էր ԱՄՆ Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալեն Ազիզյանը:

308568477_1686387085077568_2883327838897211529_n.jpg (602 KB)«Հոգեբանական խնդիրների հաղթահարման կարևոր ուղիներից մեկը զբաղվածությունն է: Հոգեբանի հետ խոսելիս այցելուն պետք է հասկանա, որ աշխարհում կա մեկը, ով հետաքրքրված է իր խնդիրներով, հույզերով, տագնապներով: Այս դեպքում նրան կարող է օգնել նաև իր մասին պատմելն ու սեփական փորձով կիսվելը»,-նշել է պրոֆեսորը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search