Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։

Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Search