Artsakhpress

Հասարակական

Նախորդ շաբաթվա ընթացքում կենցաղային և տեխնածին պատահարների թվի աճ է գրանցվել

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 659 ահազանգ:

Նախորդ շաբաթվա ընթացքում կենցաղային և տեխնածին պատահարների թվի աճ է գրանցվել

Նախորդ շաբաթվա ընթացքում կենցաղային և տեխնածին պատահարների թվի աճ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից՝ հավելելով, որ ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 20, բնածին 17 և սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչ:

Տեղեկատվության համաձայն՝ նախորդ շաբաթվա ընթացքում աճել է կենցաղային և տեխնածին պատահարների քանակը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին՝ կատարելով փակված 14 դռան և 3 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: 1 ահազանգ ստացվել է Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած վարորդին օգնություն ցուցաբերելու համար, փրկարարները համագործակցելով շտապ օգնության աշխատակիցների հետ ժամանակին մեկնել են դեպքի վայր և կազմակերպել բոլոր անհրաժեշտ միջոցառումները : 1 դեպքում փրկարարները կատարել են բարձունքային աշխատանք: 2 ելք իրականացվել է ջրամատակարարման նպատակով և 6 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: 

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 17 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը:

Գրանցված դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 4 ելք, ընդհանուր առմամաբ հայտնաբերելով 9 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 600մ2 տարածք:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Search