Սեպտեմբերի 27-ին, ժամը 10 :40-ին Արցախի Հանրապետության նախագահը ծաղիկներ կխոնարհի Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում՝ Արցախյան երրորդ պատերազմում նահատակվածների հուշատախտակների առջև:
Հայտնի է Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումների ժամանակացույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական աշխատանքային խմբից:
Հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ժամը 11:00-ին Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի Խաչերթ դեպի Հուշահամալիր:
Ժամը 12:30-13:00-ին Հուշահամալիրում տեղի կունենա Արցախյան երրորդ պատերազմին նվիրված «Լուսո խորան»-ի օրհնության կարգ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգ, ծաղիկների խոնարհում և հարգանքի տուրք: