Artsakhpress

Սպորտ

Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ

Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն է:
Բացմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Մայիս ամսին մենք հյուրընկալել էինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը: Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում է ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին: 
ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Search