Artsakhpress

Քաղաքական

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնացել է պատերազմով։

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Ինչպես և կանխատեսում էինք, ադրբեջանական կողմը փորձելու է մշտական լարվածության ներքո առաջ մղել իր նպատակների իրագործումը։

Այսպես, թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի ղեկավարներից մեկը` Իլհամ Ալիևը, կրկին արել է հայտարարություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է իր հակահայկական  քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հանդեպ։
Բնավ նպատակ չունեմ ցիտել թքախոս վիժվածքի հազար ու մի  խոսքեր, սակայն նույն Ալիևը ուղիղ հայտարարել է, որ Ադրբեջանը վճռական է` հասնել իր նպատակներին և ոչ ոք չի կանգնեցնելու Ադրբեջանին․,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Աբովյանը նկատում է, որ այս հայտարարության համատեքստում կարելի է միանշանակ պնդել, որ ադրբեջանական կողմի վերջնանպատակները չեն փոխվել, և իրենք այս կամ այլ կերպ փորձելու են  շարունակել Արցախի ապամոնտաժմանը միտված քայլեր և Հայաստանը մասնատելու փորձեր։

«Նպատակը բնավ Հայաստանից Նախիջևան «ճանապարհ, միջանցք» ոդիսականը չէ։ Դա ընդամենը առաջին փուլն է, որի նպատակն է` այս կամ այլ կերպ ստիպել հայկական կողմին իրավաբանորեն  ընդունել Ադրբեջանի պայմանները։ Այսինքն ուժի կիրառման վտանգի ներքո հասնել այն իրավիճակի, երբ Հայաստանը ինքնակամ կստորագրի միջազգային  պարտավորություններ Ադրբեջանի հանդեպ և փաստացի կհամաձայնվի իրավական առումով Հայաստանի դե ֆակտո մասնատմանը ( խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի և դեմարկացիայի)։ Հակառակ դեպքում, ինչպես օկուպանտներն են պնդում` Ադրբեջանը  Հայաստանի մասնատմանը կհասնի ռազմական ուժով։ Սա նշանակում է միայն մի բան .մեզ փաստացի ասվում է` հայեր ինքնակամ համաձայնվեք Ադրբեջանի պայմաններին և այդ գործընթացի անունը դրեք «խաղաղության պայմանագիր», հակառակ դեպքում  կսկսվի պատերազմ»- նշեց Աբովյանը։

Վերլուծաբանը նկատում  է`  մեզ ասում են` կամ դուք կատարում եք ազգային ինքնասպանություն (խաղաղության պայմանագիր) կամ մենք ձեզ սպանելու ենք ( պատերազմ)։
Բայց այստեղ գոյություն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, միայն Հայաստանի և Արցախի բաց , ինքնազոհ, բոլոր հնարհավոր եղանակներով դիմադրելը մեզ կտա հնարավորոթյուն մնալ ողջ և պահպանել թե Արցախը, թե Հայաստանը։ Հակառակ դեպքում` երաշխավորված կոտորած և սպանդ ։



     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search