Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (12.09.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 5 գնաճ և 6 գնանկում:
Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ հրապարակելով նաև գների մոնիթորինգի տեղեկագիրը:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: