Artsakhpress

Մշակույթ

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ճապոնիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախումբը կատարել է «Երևան-Էրեբունի» երգը:
Մինամիայձուն Տոկիո 2020-ի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաքն է (host town), որի հետ ձևավորվել են ջերմ և բարիդրացիական հարաբերություններ: Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշել է, որ ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ:
Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համերգի երաժիշտներ Մայուկո Կացումուրային (ջութակ), Յոսուկե Նիինոյին (դաշնամուր) և Կազուհիրո Միյամուրային (հոբոյ), փառատոնի կազմակերպիչներ Հիրո Օգուրային և Մանաբու Ֆուկուիին, միջոցառման հովանավոր «Japan Tobacco» ընկերությանը, Մինամիայձու քաղաքի ղեկավարությանը՝ համերգի կազմակերպման համար, ապա Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեին նվիրել է հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search