Artsakhpress

Հարցազրույց

Բաքուն շարունակում է մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել

Տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:

Բաքուն շարունակում է մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել

Բաքուն շարունակում է մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրույցը ստորև․
- Ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց ևս հինգ գերու։ Այս քայլը ողջունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Սա բրյուսելյան հանդիպման արդյու՞նքն է։ Ինչու՞ հենց հիմա Ադրբեջանը որոշեց գերիներ ուղարկել Հայաստան։
- Առաջին անգամ չէ, որ Բրյուսելի հանդիպումից անմիջապես հետո ռազմագերիներ են հայրենադարձվում։ Միշելի հայտարարությունը ընդգծում էր այդ անհրաժեշտությունը։ Կար վերլուծաբանական մոտեցում, որ Բրյուսելը առավելաբար կենտրոնանալու է մարդասիրական խնդիրների վրա՝ քաղաքական հանգուցալուծումը վերապահելով Մոսկվային։ Սակայն հետզհետե սուր տեսք է ստանում միջնորդական մրցապայքարը, մի կողմից՝ Վաշինգտոն-Բրյուսել համակարգումով, մյուս կողմից՝ Մոսկվայի ազդեցիկ դերով։ Այս մրցակցությունը ուղղակի բացահայտ տեսք ստացավ՝ հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո։
- Մի կողմից Ադրբեջանը գերիներ է փոխանցում Հայաստանին, մյուս կողմից էլ Հայաստանին հանիրավի մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նման գործելաոճը։
- Բաքուն շարունակում է հետևողականորեն մի ձեռքով կրակել, մյուսով բանակցել։ Հաղթանակից հետո Ադրբեջանը փորձում է ընտրովի իրականացնել պայմանավորվածությունների կետերը և այդ առումով ցուցաբերում է շտապողականություն։ Այդ շտապողականությունը զուգակցվում է ռազմական գործողություններով, որոնց նպատակն է՝ ճնշել հայկական կողմին՝ կատարելու պայմանավորվածությունների ընտրովի կետերը։ Այս մոտեցման ամենաշեշտակի օրինակը Բերձորի միջանցքի փակման և նոր երթուղու հայկական հատվածի շինարարական աշխատանքները ձեռնարկելու պահանջն էր։ Անգամ՝ համաձայնված ժամկետից առաջ։
- Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցով Բաքվում է։ Նշվում է, որ դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։ Տարածաշրջանում է նաև կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Ի՞նչ խնդիր են փորձում լուծել ՌԴ-ն ու ԱՄՆ-ն։
-Կարծում եմ՝ ականատես ենք լինելու ՌԴ-ի ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանագնացների մաքոքային այցերի տարածաշրջան։ Ռիքերի նշանակումն ու անմիջապես տարածաշրջան այցը դրա վառ նախանիշն է համարվում։ Հանդիպումների կազմակերպման և այցերի մրցակցային դաշտի է վերածվելու տարածաշրջանը։ Դիվանագիտական եռուզեռը սակայն անպայման չի նշանակում, որ հանգուցալուծումները նույն եռուզեռայնության տեմպերով կկայանան։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքականացումը հուշում է տարամոտեցումների և տարապատկերացումների մասին, ինչը ենթադրում է ստատուս քվոյի ձգում։

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search