Artsakhpress

Վերլուծական

Երբ կիրառվում են ԼՂ և ԼՂ անվտանգության խնդիր տերմինները, ապա դա հերթական հարվածն է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենային. Գարիկ Քեռյան

Սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցեց «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Երբ կիրառվում են ԼՂ և ԼՂ անվտանգության խնդիր տերմինները, ապա դա հերթական հարվածն է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենային. Գարիկ Քեռյան

Երբ կիրառվում են ԼՂ և ԼՂ անվտանգության խնդիր տերմինները, ապա դա հերթական հարվածն է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենային. Գարիկ Քեռյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Փաշինյանն իր ելույթում մի քանի շեշտադրումներ արեց, որոնց վերաբերյալ Zarkerak.am-ի հետ զրույցում իր դիտարկումները հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Նախ ասեմ, որ ես շատ բարձր եմ գնահատում և դրական այն, որ Հեռավոր Արևելյան տնտեսական ֆորումին հրավիրվել է նաև Հայաստանը: Ամեն հանդիպում, որն անցկացվում է Եվրասիական համագործակցության ձևաչափով Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև դա ամրապնդում է և՛ մեր տնտեսական ինքնուրույնությունը, և՛ ինքնիշխանությունը, և՛ ընդհանրապես միջազգային մթնոլորտի բարելավումը: Քանի որ Հայաստանը պարտված պետություն է, իսկապես լուրջ խնդիր ունի միջազգային ասպարեզում սուբյեկտայնությունը վերականգնելու, նման ընդլայնված մեծ ֆորումում հրավիրված լինելը կարող է նպաստել Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդմանը»:
Անդրադառնալով ՀՀ և ՌԴ ղեկավարների ելույթներին՝ Քեռյանը նշեց. «Եթե խոսենք Պուտինի և Փաշինյանի ելույթներում կատարված շեշտադրումների մասին, ապա առաջինն այն է, որ կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակել բազմակողմ հարաբերությունները քաղաքական, ռազմական, տնտեսական ոլորտներում: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում բոլոր այն պեսիմիստական գնահատականները և վատատեսական եզրակացությունները, թե հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է, այս բոլորը  չեզոքանում է, որովհետև  մենք տեսնում ենք, որ այդպես չէ: Երկրորդը՝ հետաքրքիր է, որ և՛ Փաշինյանը, և՛ Պուտինն իրենց ելույթներում օգտագործեցին Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի անվտանգություն բառակապակցությունները: Այդ մտքերը շատ էական են, որովհետև եթե մենք նայում ենք թուրք-ադրբեջանական քաղաքական լեքսիկոնին, այնտեղ ընդհանրապես արդեն երկար ժամանակ է հանված է ԼՂ հասկացությունը, որովհետև նրանց պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այդպիսի տարածքային միավոր չկա: Ամեն անգամ, երբ  կիրառվում են ԼՂ և ԼՂ անվտանգության խնդիր տերմինները, ապա դա հերթական հարվածն է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենային»,- ասում է նա և հավելում, որ սա փաստացիորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանն էլ է ընդունում այն իրողությունը, որ կա Լեռնային Ղարաբաղ միավոր:
Քեռյանը կարևորեց նաև ռուս խաղաղապահներին Փաշինյանի անդրադարձը. «Եթե կողմերը հայտարարում են, որ կա վտանգ և ռուս խաղաղապահները՝ ինչպես իր ելույթում նշեց Փաշինյանը, շատ կարևոր  դերակատարում ունեն այդ անվտանգությունն ապահովելու գործում, և Պուտինն էլ հավանություն տվեց այդ մտքին, սա նշանակում է, որ Ադրբեջանի ամբողջ քարոզչական հայեցակարգը փշրվում է և ինչ-որ մի տեղ Ադրբեջանը նորից կանգնում է կոտրած տաշտակի առաջ, որովհետև ստիպված է ընդունել, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր և կա կարգավիճակի խնդիր»:
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, ապա քաղաքագետը շեշտադրեց այն փաստը, որ ճիշտ է կողմերը նշում են, որ առաջընթաց կա, բայց գործողությունները դեռ չեն երևում. «Ընդհանուր կոմունիկացիաների բացմամբ՝ ապաշրջափակման և՛ տրանսպորտային, և՛ երկաթուղային, և՛ մնացած կոմունիկացիաների մասին խոսակցություններն արդեն շուրջ երկու տարուց ավելի են: Բավականին բարձր մակարդակի հանձնաժողովներ ստեղծվեցին, փոխվարչապետերը ներգրավվեցին: Կողմերը միշտ շեշտում են, որ իրենք ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: 2.5 տարի շարունակ գրեթե նույն բնույթի հայտարարություններ են այն մասին, որ առաջընթաց է գրանցվել, հանձնաժողովն աշխատում է, բայց ըստ էության, եթե նայենք կոմունիկացիաները բացված չեն: Ամբողջ հարցը նրանում է, որ բանակցությունները փակ են, անցնում են գաղտնի ֆորմատով: Մենք տեղեկանում ենք միայն այն մասին, որ աշխատում են և առաջընթաց կա, ո՞ր հարցերի շուրջ է այդ համաձայնությունը և ինչո՞ւ կոմունիկացիաները չեն բացվում՝  խնդիրն այստեղ է»:
Գարիկ Քեռյանը առանձնացրեց նաև Փաշինյանի այն հայտարարությունը, որ ակնկալվում է Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. «Հայաստանում պտտվում է մի տեսակետ՝ ըստ որի, եթե Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորի, սա ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև այդ պարագայում Հայաստանը դուրս կգա ռուսական ազդեցությունից և կլինի թուրքական ազդեցության տակ: Հիմա ռուսական կողմը պետության բարձրագույն ղեկավարի շուրթերով ասում է, որ Ռուսաստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ուրեմն այս թեզը լրիվ փշրվում է: Իհարկե այս պահին այնպիսի միջազգային իրավիճակ է ստեղծված, որ Ռուսաստանը կարիք ունի այնպիսի երկրների, որոնք չեն միացել իր դեմ պատժամիջոցներին: Այս առումով Ռուսաստանը շատ մեծ կարիք ունի Թուրքիայի նման պետությունների: Այստեղ նա լուծում է երկու ռազմավարական խնդիր՝ նախ փրկվում է տնտեսական կոլապսից, և մյուս կողմից էլ սա լուրջ նշանակություն ունի հավաքական Արևմուտքի ռազմաքաղաքական պլանների տապալման համար: Այս ամեն ինչը շատ պարզ հուշում է, որ այսօր Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը: Հիմա ձեռնտու չէ՞ Ռուսաստանին, որ Հարավային Կովկասում ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ միակ երկիրը՝ Հայաստանը ունենա Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ: Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում Թուրքիայի հետ թշնամական հարաբերությունների մեջ է, սա խանգարում է Ռուսաստանին հարավային ուղղությամբ իր ռազմավարական պլաններն իրականացնելու համար»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի դերին ու նշանակությանը. «Հայ-ադրբեջանական հարաբերություններում թիվ մեկ դերակատարումը հենց Ռուսաստանինն է: Ինչու էին Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում, դա ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար էր, այլ Ռուսաստանից մոդերատորությունը խլելու նպատակով: Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դիրիժորական փայտիկը գնաց Բրյուսել, բնականաբար այստեղ Ռուսաստանը դուրս կմղվի Հայաստան-Ադրբեջան տարածաշրջանից: Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ ձեռքից բաց չթողնի այդ մոդերատորությունը և չնայած մեծ դժվարություններին՝ Ադրբեջանի պահանջներին, կապրիզներին, անհամաձայնություններին, նա փորձում է ինչ-որ ելքեր գտնել, որովհետև եթե այդ ելքերը չգտնի և բռնի որևիցե մեկ կողմի շահերի պաշտպանությունը, նա կկորցնի ազդեցությունը մյուսի վրա»:
Գարիկ Քեռյանն ընդգծեց, որ այստեղ շատ բան գաղտնի բանակցային գործընթացի քողն ունի և նշեց, որ մենք չենք կարող մանրամասն ինֆորմացիա ունենալ՝ ինչն է այսօր խանգարում վերջնական խաղաղության պայմանագրի կնքմանը:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search