Artsakhpress

Վերլուծական

Հունաստանի հետ լարվող հարաբերություններում Թուրքիան բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք է հնչեցնում

Անկարա-Աթենք լարվածությունը նոր գագաթներ է նվաճում։

Հունաստանի հետ լարվող հարաբերություններում Թուրքիան բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք է հնչեցնում

Հունաստանի հետ լարվող հարաբերություններում Թուրքիան բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք է հնչեցնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման գնահատական տվեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին սրվող լարվածությանը. Թուրքիան մեղադրել է հունական օդուժին ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող թուրքական ինքնաթիռի դեմ ոտնձգության համար․ Էրդողանը սպառնացել է Հունաստանին հարված հասցնել։
«Թուրքիայի վերջին հայտարարությունը այս առումով շատ ուղենշային էր․ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի, եթե Անկարայի հետ հարաբերություններում «հեռուն գնա»: Էրդողանը նշել էր, որ Հունաստանը Թուրքիային սպառնում է C-300-ով եւ հիշեցրել Իզմիրը։ Սա բաց տեքստով նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք էր»,-նկատում է փորձագետը:  
Խնդիրը վերաբերում է էգեյան եւ Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւ Հունաստանի գործի դրած C-300 ՀՕՊ համակարգերին։ Աթենքն ավելի ուշ հերքել էր թուրքական կողմի հայտարարությունը։ «Անկարան փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել միջերկրական հակամարտության դաշտ, եւ փորձ է անում Աթենքին մեղադրել ՆԱՏՕ-ի դեմ կատարած ոտնձգության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Անկարայի ուղերձը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ին՝ չզորակցելու Հունաստանին․ առընթեր՝ հիմնավորելու ռուսական սպառազինություն ստանալը։ Ռուսական էներգետիկ շուկայի սահմանափակմամբ հավելյալ նշանակություն է ստանում միջերկրական այլընտրանքային շուկան»,-ընդգծում է Գանտահարյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search