Artsakhpress

Հարցազրույց

Ղազախստանի կողմից ձեռնարկվող որոշ քայլեր Ղարաբաղի նկատմամբ բազմաթիվ հարցեր են առաջացնում. Դավիթ Բաբայան

Ղազախստանի որոշ քայլեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկապես շատ հարցեր են առաջացնում։-

Ղազախստանի կողմից ձեռնարկվող որոշ քայլեր Ղարաբաղի նկատմամբ բազմաթիվ հարցեր են առաջացնում. Դավիթ Բաբայան

Ղազախստանի կողմից ձեռնարկվող որոշ քայլեր Ղարաբաղի նկատմամբ բազմաթիվ հարցեր են առաջացնում. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ղազախստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին եւ Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին։

«Ղազախստանն ու Ադրբեջանը շատ սերտ համագործակցում են, ընդ որում, երբեմն այդ համագործակցությունն ավելի մեծ ու բավականին վտանգավոր բանի է վերածվում։ Ղազախստանի կողմից ձեռնարկվող որոշ քայլեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, իսկապես շատ հարցեր են առաջացնում։ Դրա վառ օրինակն է Թուրքեստանի եւ Շուշիի՝ քույր-քաղաքների դառնալու մասին պայմանագիրը։ Բայց եկեք այլ տեսանկյունից նայենք գործընթացին՝ գաղափարների ու սկզբունքների։ Կան հզոր վեկտորներ, որոնք փորձում են ուշադրությունը շեղել այս բաղադրիչի կարեւորությունից, ,ցույց տալ, որ դա կարեւոր չէ, հատկապես՝ միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում, որ դա անցյալի մնացուկ՝ մտածել գաղափարախոսության եւ արժեքների մասին։ Իրականում այդպես չէ։ Հենց այն ուժերը, որոնք փորձում են վարկաբեկել այդ արժեքները, իրենք են պայքարում սեփական արժեքների համար եւ այն արժեքների դեմ, որոնք շատ ժողովուրդների օգնում են գոյատեւել։ Ինչո՞ւ հենց Թուրքեստան։ Ի՞նչ է, Ղազախստանում այլ քաղաքներ չկան։ Որովհետեւ այստեղ թույլ ուժի տարր կա՝ պանթուրքիզմը։ Դա հենց այնպես չէ: Շուշին որպես ցատկահարթակ է օգտագործվում պանթուրքիստական ​​գաղափարների իրականացման, գործնական իրականացման համար, այն դեպքում, որ Շուշիին պետք է ինչ-որ սուրբ նշանակություն տալ թյուրքական աշխարհում։ Փաստ է, որ ամեն ինչ հենց այսպես է լինում։ Եւ այն, որ իրենք Ղազախստանին են ներգրավում այդ գործընթացներին, իսկ Ղազախստանը փաստացի ուզում է ներգրավվել։ Միթե՞ փոխգործակցության այլ ոլորտներ չկան, անպայման պետք է Շուշին պայմանագրի մաս դարձնել։ Այն պատճառով, որ այստեղ կարեւոր է արժեքներ օգտագործելը. մեր ժողովրդի դեմ շատ հզոր պայքար է տարվում հենց այս ոլորտում՝ արժեքների ոլորտում, փորձում են խարխլել մեր արժեքները եւ ինքնագիտակցությունը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի՝ այլ երկրների հետ համագործակցության ձեւաչափով, մասնավորապես՝ Ղազախստանի հետ, այլ՝ ել ավելի խորը։

Մեր տեղեկություններով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, մի քանի փախստակ ռուս օլիգարխների հետ միասին, ներգրավված են Սուրբ երկրում՝ հայկական թաղամասի տարածքում, մեր արժեքներին ցավոտ հարված կազմակերպելու մեջ, քանի որ Երուսաղեմում հայկական ներկայությունն դարավոր պատմություն ունի: Իբր ինչ-որ հյուրանոցային համալիրներ են կառուցում, բայց իրականում այդ կարեւորագույն հոգեւոր կենտրոնը գրավելու եւ հայկական ներկայությունն այնտեղից դուրս մղելու նպատակաուղղված քաղաքականություն է տարվում։ Եւ այս ամենը միասին հերթական անգամ ապացուցում է, որ մեր ժողովրդի վերածննդի ամենակարեւոր, եթե ոչ միակ, առանցքային հիմքը վերադարձն է ազգային արժեքներին, որոնց հիմքում չկա ատելություն որեւէ մեկի նկատմամբ, բայց կա նվիրվածություն ժողովրդին, իդեալներին։  Կան բազմաթիվ ուժեր ու բեւեռներ, որոնք մեր դեմ են աշխատում։ Նրանց շարքերում պարտադիր ներկա են պանթյուրքիստական ​​տարրեր, տարրեր, որոնք փորձում են ներսից խաթարել մեզ, խզել կապերը եղբայրական երկրների ու ժողովուրդների հետ։ Դա պետք է լավ հասկանալ, եւ եթե մենք դա հասկանանք, ապա ի վիճակի կլինենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշեց Դավիթ Բաբայանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search