Artsakhpress

Հասարակական

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կողմից մատուցվող ծառայության որակի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար ԱՀ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները:

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կողմից մատուցվող ծառայության որակի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի  կողմից մատուցվող ծառայության որակի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, առաջնահերթության կարգով որպես քննության առարկա է ընդունվելու Արցախի Հանրապետության շրջաններում մատուցվող ծառայության որակը:
Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում ծառայության որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու համար, որը կատարվել է բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից ծառայությունների ոլորտում և որը զգալի չափի վնաս է պատճառել:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search